ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է

30.07.2026 - 16:49 դիտում
ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է լրացուցիչ մեկ ամսով՝ մինչև 2026թ․ սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև օգոստոս ամսվա համար այն լրացվում է նոր անվանացանկով։
Հուլիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսավարողներին տրամադրվում էր փոխհատուցում հետևյալ անվանացանկով և սահմանաչափով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ,
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ,
3) չերի տեսակի լոլիկի 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
5) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ,
6) Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա և Շվեյցարիա արտահանվող ծաղկի 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Օգոստոս ամսվա համար այն լրացվում է հետևյալ ապրանքներով՝
1) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ,
2) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ