Օդեսայի ափերի մոտ ադրբեջանական անձնակազմով նավ է թիրախավորվել

30.07.2026 - 16:37 դիտում

Օդեսայի ափերի մոտ ևս մեկ նավթատար է թիրախավորվել, որի անձնակազի մեծ մասն ադրբեջանցիներ են: Այս մասին հայտնել է Ադրբեջանցի նավաստիների աջակցություն հասարակական միավորումը:

Նշվում է, որ Albatros Corporation ընկերությանը պատկանող Աթա-2  բեռնանավը անօդաչուների հարձակման հետևանքով լրջորեն  վնասվել է, ապա ուղևորվել Ռումինիայի ափերի ուղղությամբ:

Անձնակազմը բաղկացած է 13 հոգուց՝ Ադրբեջանի 12 և Թուրքիայի մեկ քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ