ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

27.07.2026 - 13:34 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կաբինետի նախարարներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պնդում է իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, Լիբանանից և Սիրիայից: Այս մասին հաղորդել է 13-րդ ալիքը՝ հղում անելով աղբյուրին:

Ըստ լրատվականի՝ Վաշինգտոնը հետաքրքրված է, որ Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնի «զորքի դուրսբերում» երեք ճակատով, սակայն չի մանրամասնել, խոսքը վերաբերում է զորքերի մասնակի, թե՞ լրիվ դուրսբերմանը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հայտարարել է, որ «դիմադրելու է» ԱՄՆ վարչակազմի պահանջին: «Ես նրանց կասեմ՝ ոչ»,- հայտարարել է վարչապետը:

Հուլիսի 26-ին Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն հայտնել է, որ երկուշաբթի պատրաստվում է թռչել Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և մասնակցելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ