Երեք մարդ է սպանվել Սիեթլի ամենամյա The Bite of Seattle գաստրոնոմիական փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան տղա։
Քաղաքապետ Քեթի Ուիլսոնի խոսքով՝ հարձակվողները երկուսն են եղել, որոնք կրակել են միմյանց վրա: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսը հետախուզվում է։
Երկու անձի ինքնության մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել։ Ոստիկանության պետի տեղակալ Դեյվիսը նշել է միայն, որ հետախուզվող կասկածյալը հանրության համար սպառնալիք չի ներկայացնում։
Տեղական The Seattle Times պարբերականի հաղորդմամբ՝ Սիեթլի փառատոնն անցկացվում է 1982 թվականից և, կազմակերպիչների խոսքով, ներգրավում է ավելի քան 350000 այցելու: Միջոցառումը տևում է երեք օր:
