Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

22.07.2026 - 14:41 դիտում

Երևան քաղաքում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 22-27-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-27-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ