Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

22.07.2026 - 14:18 դիտում

Իրանը զգուշացրել է Բուլղարիային հնարավոր հետևանքների մասին, եթե Սոֆիան թույլ տա Միացյալ Նահանգներին օգտագործել իր տարածքը Թեհրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման քայլը կդիտարկվի որպես «ագրեսիայի և ռազմական հանցագործությունների» մեղսակցություն: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ հայտարարությունը հնչել է, երբ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ որոշել է խորհրդարանին դիմել՝ երկրի ավիաբազաներից մեկում ամերիկյան մինչև ութ լիցքավորող ինքնաթիռի տեղակայմանը հավանություն տալու առաջարկով:

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Բուլղարիայի իշխանություններին չդառնալ «ագրեսորների և միջազգային իրավունքը խախտողների հանցակից»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին ցանկացած աջակցություն կունենա քաղաքական հետևանքներ:

Սոֆիան դեռևս չի մեկնաբանել Թեհրանի հայտարարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան մի շարք հարվածներից հետո հայտարարել է, որ երկիրը հայտնվել է լայնածավալ պատերազմի վիճակում:

Հիշեցնենք, որ Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանային այլ միջնորդներ ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադար հայտարարել՝ էսկալացիան դադարեցնելու և Հորմուզի նեղուցում աշխատանքը վերականգնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ