Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատված Ալեքսանդր Սիրսկին հրաժեշտի խոսք է հրապարակել։
«Յուրաքանչյուր սպայի համար ամենամեծ պատասխանատվությունը մեծ պատերազմի ժամանակ զորք ղեկավարելն է։ Ես տեսել եմ այդ պատերազմը 2014 թվականի առաջին օրվանից, ապրել եմ ռազմաճակատով և գիտեմ ուկրաինական հողի յուրաքանչյուր ազատագրված կիլոմետրի գինը»,- գրել է Սիրսկին։
Նա հակիրճ թվարկել է այն հիմնական գործողությունները, որոնք իրականացվել են 2024 թվականի փետրվարից, երբ զբաղեցրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Մասնավորապես, Սիրսկին հիշեցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզ ներխուժման մասին։
«Մենք բանակը փոխել ենք ոչ միայն մարտի դաշտում, այլև դրա հիմքում»,- գրել է հրամանատարը ու նշել ուկրաինացի զինվորականների աշխատանքն անօդաչու թռչող սարքերի հետ և բանակի ներսում կառուցվածքային բարեփոխումները:
«Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանողական է, այլև հարձակողական՝ նախաձեռնող, կառուցվածքային, ներգրավված թշնամուն հաղթելու գիտակ մարդկանցով։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հարձակումը կշարունակվի։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ»,- խոսքը եզրափակել է Ուկրաինայի զինված ուժերի արդեն նախկին գլխավոր հրամանատարը։
