Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անդրադարձել է ուկրաինական հարվածների հետևանքով Դաշնությունում առաջացած էներգետիկ խնդիրներին: Նրա խոսքով՝ վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս:
«Տարբեր շրջաններում արդեն վերացվում են վառելիքի վաճառքի սահմանափակումները, գործող բենզալցակայանների թիվն աճում է, իսկ հերթերը՝ կրճատվում»,- պարզաբանել է Նովակը։
Նրա խոսքով՝ արդյունավետ են եղել նավթամթերքի արտահանման արգելքը, համապատասխան ներմուծումները, արտադրության ծավալները մեծացնելը և կառավարության մշակած այլ միջոցառումներ:
Միևնույն ժամանակ, Նովակը չի հերքել՝ որոշ շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
