Կուբայում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են: Ազգային էլեկտրաէներգիայի համակարգը պարբերաբար ամբողջությամբ խափանվում է:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Թրամփը պարբերաբար քննադատում է Կուբայի կառավարությանը՝ չբացառելով, նրա ձևակերպմամբ, կղզու «բարեկամական զավթումը»։ Այս տարվա սկզբից Վաշինգտոնը մեծացրել է ճնշումը Կուբայի նկատմամբ՝ սահմանափակելով վառելիքի մատակարարումները, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի։ Թեպետ կղզին հնացած համակարգի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման դժվարություններ է ունեցել մինչև ԱՄՆ նոր վարչակազմի որդեգրած քաղաքականությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցներ են սահմանում Կուբայի դեմ և կշարունակեն այդ քաղաքականությունն այնքան ժամանակ, մինչև Հանրապետության իշխանությունները քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չանցկացնեն: Մարկո Ռուբիոյի խոսքով՝ չեն պատրաստվում ուղղակի նայել՝ ինչպես է «Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը»։
