Թուրքիան հոլանդացիների համար դարձել է զբոսաշրջային ակտիվ ուղղություն

Աննա Կոստանյան 11.05.2026 - 16:02
11.05.2026 - 16:02 դիտում

Նիդերլանդների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ Եվրոպայում և Ասիայում նախընտրությունների փոփոխություններ են տեղի ունեցել և Թուրքիան հոլանդացիների համար դարձել է ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկը։

Նախընտրությունների փոփոխությունը կապված է ավիատոմսերի արժեքների ավելացման և երթուղիների փոփոխման հետ։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ Թուրքիան սկսել է դառնալ ամենապահանջված երկրներից մեկը՝ անվտանգային և տնտեսական առավելության առումով։

Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ զբոսաշրջիկներն առաջնահերթություն են տալիս Թուրքիայում տուրփաթեթների արժեքներին և հարմարավետության չափանիշներին։ Նիդերլանդցիները Թուրքիայից բացի նախընտրում են այցելել նաև Իսպանիա, Հունաստան և Իտալիա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ