Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը. նա ապաքինվում է վնասվածքից. Ըմբշամարտի ֆեդերացիա

Աննա Կոստանյան 3.04.2026 - 15:37
3.04.2026 - 15:37 դիտում

Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:

Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանը, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:

«Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,- նշում են ֆեդերացիայից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ