Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է

Աննա Կոստանյան 30.03.2026 - 13:44
30.03.2026 - 13:44 դիտում

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է։

«Թանգսիրին մահացել է ծանր վերքերից և վերամիավորվել Աստծո հետ։ Ավելի վաղ նա ավերիչ հարվածներ է հասցրել, որոնք ոչնչացրել են թշնամու կարևոր ենթակառուցվածքները։ Նա հարձակման է ենթարկվել թշնամու ագրեսորների կողմից։

Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Հայրենիքի այս քաջարի և եռանդուն զինվորի նահատակության կապակցությամբ։ Երդվում ենք ամբողջ իրանական ազգին, որ այս օրերին, երբ ստեղծվում են պատմության մեծագույն էպոսները, չենք հանգստանա, մինչև թշնամին լիովին չոչնչացվի և սուրբ Ալ-Ղոդսը (Երուսաղեմը – խմբ.) չազատագրվի»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ