Ռուսաստանը պլանավորում է հարձակումներ Լիտվայի ենթակառուցվածքների վրա. Գիտանաս Նաուսեդա

15.07.2026 - 17:01 դիտում

Լիտվան հետախուզական տվյալներ ունի Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակվելու` Ռուսաստանի ծրագրերի մասին, և դրանք կարող են իրականացվել տարբեր միջոցներովԱյս մասին հայտարարել է նախագահ Գիտանաս Նաուսեդան` BNS լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

Նա, միաժամանակ, հավելել է, որ տեղեկություններ չկան այն մասին, թե երբ կամ որտեղ կարող են տեղի ունենալ այդ հարձակումները: «Մենք չգիտենք կոնկրետ վայրի կամ ժամանակի մասին, քանի որ թշնամին դեռ չի ավարտել իր պլանավորումը. մեզ հայտնի է միայն նախապատրաստության փաստի կամ նախատեսված թիրախի մասին»,- բացատրել է Նաուսեդան:

Նախագահն ասել է, որ որպես նախազգուշական միջոց Վիլնյուսն ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը:

Հարցազրույցում նա ուղղակի չի նշել, թե որ երկիրն է դառնալու ռուսական հարձակումների թիրախ, սակայն հունիսի վերջին Լեհաստանը հայտնել էր, որ արևմտյան հետախուզական գործակալությունները մտահոգված են ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի կողմից սադրանքների աճող ռիսկերից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ