Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

15.07.2026 - 18:42 դիտում

Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատի» նավթաքիմիական համալիրը դադարեցրել է աշխատանքը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:

Նրանց խոսքով՝ վնասվել են ինչպես առաջնային վերամշակման, այնպես էլ որոշ երկրորդային վերամշակման կայանքներ և այլ սարքավորումներ։ Աղբյուրների գնահատմամբ՝ վերանորոգումը կարող է տևել մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ