Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ սոցիալական աջակցություն

Աստղիկ Խաչատրյան 19.03.2026 - 19:50
19.03.2026 - 19:50 դիտում

Գործադիրի որոշմամբ կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու շարունակականությունը։

Այդ ընտանիքներին ևս 3 ամիս՝ հունվար, փետրվար և մարտ, կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 300,000 դրամի չափով։

Ըստ հիմնավորման՝ շահառուները դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ