Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը

Աստղիկ Խաչատրյան 27.02.2026 - 22:10
27.02.2026 - 22:10 դիտում

Փետրվարի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ