ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Աստղիկ Խաչատրյան 27.02.2026 - 22:21
27.02.2026 - 22:21 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու, Սյունիքի մարզերի, Գյումրի-Բավրա, Դիլիջան-Վանաձոր, Վեդի-Լանջառ, Գնդևազ-Ջերմուկ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Տիգրանաշենի ոլորանները՝ դեպի Զանգակատուն, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան ճանապարհահատվածը, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ