Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում

Աստղիկ Խաչատրյան 26.02.2026 - 20:14
26.02.2026 - 20:14 դիտում

Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
Մեր մարզուհին 1/4 եզրափակչում հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Վաղը կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ