ՀՌՀ անդամները մասնակցել են Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկին

Աննա Կոստանյան 26.02.2026 - 14:17
26.02.2026 - 14:17 դիտում

ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը և ՀՌՀ Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Ալլա Թումանյանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը։

Միջոցառմանը ներկայացվեցին ծրագրի նպատակները, պլանավորվող գործողությունները և սպասվող արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին հաջորդ քայլերը գործընկերների և շահառուների հետ։ Ծրագիրը միավորում է հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառույցների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ