Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից, ռուսաստանցի գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը վերադարձել է Մոսկվա։ «Վնուկովո» օդանավակայանում 18-ամյա գեղասահորդը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, հաղորդում է Sport24-ը։ «Ընկերներ, առավոտյան ժամը 4-ն է։ Եվ մենք խնդիրներ ունենք ուղեբեռի հետ»,- ասել է Պետրոսյանը։ Օլիմպիական խաղերին Ադելիա Պետրոսյանը մասնակցել էր չեզոք դրոշի ներքո և 6-րդ տեղը գրավել կանանց մենասահքում։ Նա Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է։
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
նախորդ գրառումը
