Կիևը հումանիտար աղետի շեմին է. Կլիչկո

Աստղիկ Խաչատրյան 23.01.2026 - 19:54
23.01.2026 - 19:54 դիտում

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ 2022 թվականից ի վեր հունվարի 22-ը ամենածանր օրն էր երկրի էներգահամակարգի համար: Դենիս Շմիհալի խոսքով՝ ռուսական զանգվածային հարվածների հետևանքով էներգետիկ ընկերությունները ստիպված են շարունակել արտակարգ անջատումները: Նա վստահեցրել է՝ ջանքեր են գործադրում էլեկտրաէներգիան և ջեռուցումը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։

Սակայն ամենադժվար իրավիճակը Կիևում է: Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մեկ միլիոնից ավելի մարդ: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է: Նրա խոսքով՝ 600000 մարդ լքել է մայրաքաղաքը: Իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ