Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

10.01.2026 - 15:16 դիտում

Եվրո 2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Լիբանանի ընտրանուն: Մրցավեճը կմեկնարկի 20:00-ին:

Մեր ընտրանին հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը: Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին, մրցակիցը Ուկրաինան է:

Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ