Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից. Հրաչյա Հակոբյանը՝ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու մասին

Աննա Կոստանյան 2.12.2025 - 14:17
2.12.2025 - 14:17 դիտում

Լրագրողները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչու որոշեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում չընդգրկվել:

«Ուղղակի չուզեցի առաջադրվել: Որևէ պատճառ չկա, ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունից: Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական. կարծում եմ՝ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այնքան ակտիվ, բայց, այնուամենայնիվ, կմասնակցեմ, բայց շատ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվի:

Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունեցել եմ, բնականաբար, պետք է տեղյակ պահեի և տեղյակ պահեցի: Շատ նորմալ արձագանքեց: Քարոզարշավին մասնակցելու եմ: Կուսակցության անդամ եմ, շարունակելու եմ լինել կուսակցության անդամ և մասնակցելու եմ թե՛ քարոզարշավներին, թե՛ կուսակցության ժողովներին»,- ասաց նա:

Հակոբյանն արձագանքեց հարցին՝ ինչով է զբաղվելու.

«Չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ: Առաջին անգամ եմ լսում, որ ես որևէ տեղ դեսպան նշանակվեմ: Հետագա իմ աշխատանքի հետ կապված քննարկում չի եղել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ