Հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ ապագայում կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Կավելաշվիլի

Աննա Կոստանյան 14.11.2025 - 18:47
14.11.2025 - 18:47 դիտում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ` հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերություններն ու երկկողմ համագործակցության հեռանկարները։
Վրաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանավորվածությունը։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ ապագայում վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը՝ դրանով իսկ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հարավային Կովկասում դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը։ Վրաստանը միանշանակ աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն այս գործընթացում և պատրաստ է շարունակել համապատասխան ներդրում ունենալ»,- նշել է Կավելաշվիլին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ