Ոստիկանությունը երիտասարդներին հորդորում է չհետևել բարձր ռիսկայնություն ունեցող թրենդներին

Աննա Կոստանյան 11.11.2025 - 17:10
11.11.2025 - 17:10 դիտում

Փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ կատարելը կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ երիտասարդներին զգուշացնելով չհետևել բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին:

«Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Սիրելի՛ երիտասարդներ, հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:

Նշենք, որ համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ