Հայ առքելական եկեղեցին բացի տաղավար տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ եկեղեցական տոնացույցի, Սուրբ Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և բոլոր երկնային զորքերի հիշատակությունը նշվում է Խաչի տոնի՝ ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Նախօրեին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգության ու նախատոնակի կարգ իրականացրին Շիրակի թեմի հոգևորականները՝ եզրափակելով այն միասնական աղոթքով:
Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը՝ միասնական աղոթքով
նախորդ գրառումը
