Սպասվող եղանակի մասին

Աննա Կոստանյան 29.10.2025 - 16:56
29.10.2025 - 16:56 դիտում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ