Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր. Թրամփ

18.10.2025 - 12:47 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր՝ Truth Social-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո:

«Ես նրան ասացի՝ ինչպես և խստորեն խորհուրդ եմ տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել: Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ այդ պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ինքը 2022 թվականին լիներ նախագահ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ