Ռոմելա Մանուկյանը նշանակվել է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ

Աննա Կոստանյան 2.10.2025 - 17:26
2.10.2025 - 17:26 դիտում

Գործադիրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ Ռոմելա Մանուկյանը՝ 3 տարի ժամկետով:

Նշենք, որ Կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից:

Հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և ՀՀ կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել Որակավորման հանձնաժողովի անդամներ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ