Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է

13.09.2025 - 20:31 դիտում

Վրաստանում երկու ամսով կալանավորվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրամական միջոցների յուրացման, կոռուպցիայի, ինչպես նաև ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար։ Բուրչուլաձեն չի ընդունել մեղադրանքները։

Նա եղել է Վրաստանի ՊՆ ղեկավար և «Վրացական երազանքի» անդամ 2021-2024 թվականներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ