Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

13.09.2025 - 15:11 դիտում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։

Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ