ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշում է ընդունվել

Աննա Կոստանյան 1.09.2025 - 16:10
1.09.2025 - 16:10 դիտում

Ի պատասխան «Լուրերի» հարցման՝ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:
Հիշեցնենք՝ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմում՝ ուղղված ԵԱՀԿ-ին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ