Ապօրինի որսված 40կգ խեցգետինը բաց է թողնվել Հերհերի ջրամբար

Աննա Կոստանյան 29.08.2025 - 18:33
29.08.2025 - 18:33 դիտում

Օգոստոսի 29-ին, ժամը 9։00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի աշխատակիցներից՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։

🎣 ԲԸՏՄ տեսուչները տեղում պարզել են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հ.Գ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98կգ խեցգետին։
🌊 Առանց թույլտվության ապօրինի որսված խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։
💰 Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ