Հրդեհ՝ Ռյազանի արտադրամասերից մեկում. զոհերի թիվը հասել է20-ի

Աննա Կոստանյան 18.08.2025 - 16:18
18.08.2025 - 16:18 դիտում

Ռյազանի շրջանի օպերատիվ շտաբի տեղեկատվության համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ։
Պաշտոնական տվյալներով՝ 134 մարդ ստացել է վնասվածքներ, որոնցից 31-ը բուժվում է Ռյազանի և Մոսկվայի հիվանդանոցներում, իսկ մնացած 103 պացիենտները ստանում են բուժում արտահիվանդանոցային։

Հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, Լեսնոյ քաղաքում գտնվող արտադրամասում։ Շիլովսկի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Բացվել է հարուցվել է քրեական  գործ՝ վտանգավոր արտադրական օբյեկտներում անվտանգության պահանջների խախտման և երկու կամ ավելի անձանց մահվան հանգեցրած դեպքի հոդվածով։

Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը հայտարարել է, որ զոհվածների և վիրավորների ընտանիքները կստանան  ֆինանսական աջակցություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ