Հայաստան կժամանի Իրանի նախագահը. այցի օրը հայտնի է

Աստղիկ Խաչատրյան 12.08.2025 - 20:01
12.08.2025 - 20:01 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 18-21-ը կայցելի Հայաստան։

Ինչպես հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Իրանի նախագահի այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով։

Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ