Խոշոր ավտովթար Կապան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրավոր

Աստղիկ Խաչատրյան 12.08.2025 - 20:00
12.08.2025 - 20:00 դիտում

Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ