Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է կեղծ էջերի առկայության մասին, որոնք ներկայացվում են որպես դեսպանատան պաշտոնական հաշիվներ, բայց իրականում այդպիսին չեն։
Դեսպանատունը հայտնում է, որ ունի միայն հինգ պաշտոնական սոցիալական մեդիայի էջ, և բոլորն ունեն սպիտակ-կապույտ հաստատվածության նշան (verification blue checkmark)։
Ահա դեսպանատան պաշտոնական էջերը՝
▪️ Facebook – https://facebook.com/usembarmenia/
▪️ X (նախկին Twitter) – https://x.com/usembarmenia
▪️ Instagram – https://instagram.com/usembarmenia/
▪️ LinkedIn – https://linkedin.com/company/usembarmenia
▪️ Դեսպան Քվինի «X» էջը – https://x.com/usambyerevan
📌 Զգուշացում․ Ստուգեք էջերի հաստատվածությունը (կապույտ նշանը՝ ✔️)՝ խուսափելու համար ապատեղեկատվությունից և խարդախություններից։
