Վիրավորել է ազգականներին, ապա ինքնասպան եղել. Մոսկվայում զենքի գործադրմամբ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել

2.08.2025 - 16:34 դիտում

Մոսկվայի բնակելի շենքերից մեկի 9-րդ հարկում զենքի գործադրմամբ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, տեղի միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկուսը՝ միջին ծանրության են:

Մոսկվայի դատախազության տվյալներով՝ հարձակվողը վիրավորել է երեք ազգականի, ապա ինքնասպան եղել։ Դեպքի հետաքննությունը վերցվել է գերատեսչության վերահսկողության տակ։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահացածը գրանցված է եղել հոգեբուժական ծառայությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ