Քաղաքացին Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել

Աստղիկ Խաչատրյան 21.07.2025 - 20:28
21.07.2025 - 20:28 դիտում

Հուլիսի 17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, երկու նռնակ և տարբեր հրազենների 330 փամփուշտ։

Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը և հորդորել կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ