ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

Աստղիկ Խաչատրյան 21.07.2025 - 20:17
21.07.2025 - 20:17 դիտում

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնակատար, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։

Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային օրն է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում: Լրագրողների հետ զրույցում ընկերության ժամանակավոր կառավարիչն ասել է, որ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, որոնց գործունեության հետևանքով է ավելի քան երեք միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հասել այն վիճակին, երբ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ