Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկայում գտնվող 7000 քմ ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ. Փաշինյան

Աննա Կոստանյան 22.04.2025 - 14:43
22.04.2025 - 14:43 դիտում

Դատարանի վճռով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ: Այդ մասին Ֆեյսբուքում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հողամասերը «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ տարածքներ են (1 վարելահող և 3 արոտավայր), որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն ընդհանուր 152.000 ՀՀ դրամ է»,- նշել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ