Տեղամասին տրված դրոշմանիշերի քանակը մեկով ավելի էր. Դանիել Իոաննիսյան

30.03.2025 - 16:33 դիտում
Առ այսօր մենք կարծում էինք, որ դրոշմանիշերի հաշվառումն ու որակը կասկածի տեղ չի թողնում։ Բայց արդեն դա էլ միարժեք չի։ Այդ մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքի էջում:
«Այս տեղամասին տրված դրոշմանիշերի քանակը մեկով ավել էր, քանի որ այս թերթի վրա 100-ի փոխարեն 101 էր։ Իսկ դրոշմանիշը ամենակարևոր, ամենախիստ հաշվարկվող ու ամենապաշտպանված փաստաթուղթն է ընտրական պրոցեսում։
Առաջիկայում պետք է հասկանանք, թե ինչպե՞ս է սա այսպես արտադրվել ու ընդունվել ԿԸՀ-ի կողմից, ինչպե՞ս հետագայում բացառել սենց կիքսերը, ինչպես նաև արդյո՞ք արժի շարունակել վստահել դրանք արտադրող ընկերությանը»,- գրել է նա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ