Նուբարաշենի կամրջից Մուշավան թաղամաս տանող ճանապարհին մեքենան իջել է ձորը

Աստղիկ Խաչատրյան 23.01.2025 - 22:03
23.01.2025 - 22:03 դիտում

Հունվարի 23-ին՝ ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջից Մուշավան թաղամաս տանող ավտոճանապարհին Nissan մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը և չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները դուրս են բերել Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1993 թ․) ձորից։ Տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ