Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը․ ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 19.10.2024 - 00:06
19.10.2024 - 00:06 դիտում

Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը:

«3730 քմ տարածքով պուրակը հագեցվել է լուսատուներով, շատրվաններով, իրականացվել է կանաչապատում: Աշոցքից Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ, 2024-ի պետբյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ»,- գրել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ