Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը Զելենսկուն զեկուցել է Կուրսկի շրջանում առաջխաղացման մասին

17.08.2024 - 14:07 դիտում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Վոլոդիմիր Զելենսկուն զեկուցել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում որոշ ուղղություններով առաջխաղացման մասին։
Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ մարտերը շարունակվում են: Նա տեղեկացրել է, որ Կուրսկի շրջանում գործարկվում է ռազմական հրամանատարության գրասենյակը, որը, ըստ ուկրաինական կողմի, ստեղծվել է կարգուկանոնը պահպանելու և վերահսկվող տարածքներում բնակչության առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:
Սիրսկու հետ խորհրդակցությունից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ փոխանակման ֆոնդը համալրվում է՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ