«Անի» և Ավստրիական թաղամասերում ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

17.08.2024 - 13:45 դիտում

Գյումրու համայնքապետարանից հայտնում են․

«Անի» եւ Ավստրիական թաղամասերի հարգելի՛ բնակիչներ,

«Անի» և Ավստրիական թաղամասերում ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Մինչ ջրամատակարարման վերականգնումը՝ համայնքապետարանի ջրով լցված մեքենաները կլինեն «Անի» թաղամասի Տրդատ Ճարտարապետ, Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան փողոցներում և Ավստրիական թաղամասում։
Մեքենաների ջուրը վերցված է մաքուր ծորակներից, բայց նախատեսված չէ խմելու համար։

Անհրաժեշտության դեպքում զանգահարել. 098 377 022»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ