Նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը

15.06.2024 - 15:33 դիտում

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը:

Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով:

Նախագահը ողջունել է տարեկան միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, այնուհետև աշխատանքային կարգով քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ