«Տավուշը հանուն հայրենիքի»․ օրն ամփոփվել է Սուրբ Աննա եկեղեցու բակում

Աստղիկ Խաչատրյան 21.05.2024 - 21:50
21.05.2024 - 21:50 դիտում

«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը այսօր հանդիպել է ԼՂ նախկին կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ: Հանդիպումը սկսել են աղոթքով, 2-րդ մասը շարունակվել է դռնփակ: Հաջորդիվ Բագրատ Արքեպիսկոպոսը հանդիպել է քաղաքագետների, փորձագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ: Լրագրողների ճշտող հարցին Գալստանյանը հաստատել է՝ հանդիպել է կաթողիկոսի հետ, նշել՝ 2 օրը մեկ հանդիպում է: Ազգային ժողով վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ 36 պատգամավորի ձայն ունենալու հարցը թողել է անորոշ: Օրն ամփոփել են Սուրբ Աննա եկեղեցու բակում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ