Մոսկվայում կկայանա Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Զախարովա

Աննա Կոստանյան 17.05.2023 - 17:57
17.05.2023 - 17:57 դիտում

Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը մանրամասնել է, որ այդ օրը նախատեսված են նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ։

«Մոսկվան հուսով է, որ շփումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջմղմանը և վիճելի հարցերի լուծմանը»,- ասել է Մարիա Զախարովան և հավելել.

«Հարկավոր է քննարկել հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, եռակողմ համաձայնագրերի իրականացումը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և շփումները հասարակությունների միջև»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ