Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա

Աննա Կոստանյան 17.05.2023 - 17:58
17.05.2023 - 17:58 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին տիրող իրավիճակին և Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի՝ մայիսի 11-12-ի սադրանքին:

«Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-12-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ներկայումս իրավիճակը կայունացել է։

Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից:

Համարում ենք, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ոլորտում, դիվանագիտական մեթոդներով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումների ժամանակ»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ՝ ճեպազրույցի մեկնարկին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ